Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր:
«Այսօր մենք ստորագրել ենք կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: Դրա իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական դառնող ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ, կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», – ասել է Լավրովը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Երևանը կխթանեն այս արդիական թեման բազմակողմ կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում ռուսական պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հնարավորությունը։
Լավորվի այցը ՀՀ մեկնարկել է մայիսի 5-ի երեկոյան։ Մայիսի 6-ին տեղի են ունեցել Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բանակցությունները։






