Մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երկրորդ անգամ կքննարկվի վարչապետի պաշտունում կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը։ Նիստն աշխատանքը կսկսի ժամը 12:00-ին։
Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
Մայիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձայների հարաբեկացությամբ։
Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի: Մայիսի 3-ին ԱԺ-ն առաջին անգամ չընտեց վարչապետ։
Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։