Մայիսի լույս 10-ի գիշերը Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյուն է տեղացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Գարուն ա, ձուն ա արել։ Շիրակի մարզ, Հառիճ գյուղ»,-ասվում է գրառման մեջ։
Մայիսի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամաբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ են տեղացել, առանձին հատվածներում՝ կարկուտ, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Մայիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:
Գագիկ Սուրենյանը նաև հրապարակել է Հովհաննես Դավթյանի լուսանկարը Հառիճ գյուղից։






