Մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219,353-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ մայիսի 9-ը հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել, կատարվել է 1790 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,016,681 թեստ է արվել:
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազում է՝ 8863:
Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, 2 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4249 դեպք կա, այլ պատճառով՝ 1041։
Ապաքինվել է ևս 622 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 205,200 է։