«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է։
«Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակում իրենց քաղաքական համագործակցության մասին են հայտարարել ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Մայիսի 10-ին ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց վարչապետ և արձակվեց իրավունքի ուժով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է 2021 թվականի հունիսի 20-ին:






