AM
12 Մայիս 2021 - 12:53 AMT

«Հայաստան» դաշինքի շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ասվում է դաշինքի ֆեյսբուքյան էջում:

Դրա մաս են կազմում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի հիմնադիրը Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է:

ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կանցկացվի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն:

Փոխվարչապետի պաշտոնից բացի Արմեն Գևորգյանը եղել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար: