AM
13 May 2021 - 09:38 AMT

Աբրահամյանը և Ուրիխանյանը հուշագիր են ստորագրել

Ռուսաստանի Հայերի միության և «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:

Փաստաթուղթը ստորագրել են Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը։

Այն վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին։

Նշվել են նաև համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։