Մայիսի 18-ին «Հանուն Հանրապետության» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժի կողմից խորհրդարանական արտահերթ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին:
Ցուցակի առաջին եռյակը հայտնի է, գրում է «Ժողովուրդը»։
Դաշինքը կգլխավորի «Հանուն Հանրապետետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է։
Եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։






