Մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6.00-ից մինչև 12.00-ն, փակ է լինելու Իսակովի պողոտան՝ Իսակով-Բաբաջանյան հանգույցում:
Դա պայմանավորված է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով։
Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։






