AM
22 Մայիս 2021 - 07:02 AMT

Սասուն Միքայելյանը չի մասնակցի ԱԺ արտահերթին

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Նա հայտարարել է, որ չի համակերպվում «անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցման հետ»։ «

Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»,-ասել է նա։

Անդրադառնալով ներքաղաքական վիճակին՝ Միքայելյանն ասել է, որ չսրելու համար վիճակը, զերծ է մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական դիրքորոշում հայտնելուց։

«Ցանկացած դժգոհության կամ քննադատության դեպքում երկրապահը կներքաշվեր քաղաքական գործընթացի մեջ, ինչը անկանխատեսելի հետևանքների կարող էր հանգեցնել»,-ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին