AM
26 May 2021 - 06:41 AMT

Զարիֆի այցը Հայաստան մեկնարկել է

Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորել է Իրանի ԱԳ նախարարին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը մեկնարկել է։

Մինչ ՀՀ ժամանելը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցով Ադրբեջանու էր։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և «կոմունիկացիոն միջանցքները»։