AM
26 Մայիս 2021 - 08:06 AMT

2 իմքայլական միանման տեքստերով հայտնել են չառաջադրվելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանը չեն մասկանցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Չառաջադրվելու մասին նրանք տեղեկացրել են նույնաբովանդակ տեքստերով։

Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։

Արտակ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ,

քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։