AM
26 Մայիս 2021 - 09:50 AMT

Կլաար․ Տագնապալի լուրեր կան զոհի մասին հայ-ադրբեջանական սահմանից

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և զոհին, նշել է, որ տագնապալի լուրեր են ստացվում սահմանից մարդկային զոհի մասին։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Տագնապալի լուրերն են ստացվում մարդկային զոհի մասին հայ-ադրբեջանական սահմանից։ Իրարից անմիջական հարևանությամբ գտնվող զինված ուժերը, ըստ էության, պոտենցիալ վտնագավոր իրավիճակ են ստեղծում։ Կարևոր է, որ անհապաղ դեէսկալացիա լինի»,-գրել է նա։

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։