Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ կա լարվածություն։
«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել, առավել ևս՝ գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է», – ասել է Սանոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ իրավիճակը սահմանի այդ հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ։
Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը հենց սկզբից չգերեվարեց հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորներին։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։






