Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են եղել՝ տեղեկությունները հաստատել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Կրակոցներ լսվել են, դրանք հիմնականում օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», – հայտնել են նախարարությունից:
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել էր, որ կա լարվածություն։
«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել»,-ասել էր նա։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։