AM
11 July 2002 - 17:15 AMT

ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ

Հուլիսի 17-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի Իտալիայի արտգործնախարարի տեղակալ Մարգարեթա Բոնվիերին: Արտգործնախարարը Հայաստանի մայրաքաղաք կժամանի Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցելություններից հետո: Նախատեսվում են Մ. Բոնվիերիի հանդիպումները Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացումը, Հայաստանի եւ Իտալիայի համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: