AM
31 May 2021 - 06:33 AMT

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին բանավեճի է կանչել․ «Հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ապարանում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե հեշտ է «փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել»։

Նա նշել է, որ ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին, մեծ բանավեճ է լինելու, և սպասելու է նախկին նախագահներին ուղիղ եթերում։

Փաշինյանը հավելել է, որ արդեն մի քանի օր գնահատականներ ու փաստեր է հնչեցնում ԼՂ կարգավորման մասին, որին, ըստ իրեն, պետք է արձագանքեն բոլոր նախկին ղեկավարները։

«Թող գան, կանգնեն ու խոսեն ԼՂ հարցի մասին»,-ասել է նա։

«Ռոբերտ Քոչարյանին հարցնելու եմ, թե ինչու Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից։ Այստեղից է ի հայտ գալիս նաև Մեղրին Ադրբեջանին հանձնելու դավադիր ծրագիրը, որը Քոչարյանը տարել է Անվտանգության խորհրդի քննարկմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հարցերին պետք է տրվեն պատասխաններ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։