AM
31 Մայիս 2021 - 08:11 AMT

Վանեցյան. Բարձր պաշտոնի հավակնողներն այսուհետ պարտադիր պետք է բուժստուգում անցնեն

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բարձր պաշտոնի հավակնողներն այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն։

«Հաղթանակից հետո մեր դաշինքն անպայման նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ` ամրագրելով, որ պետական բարձր պաշտոնի հավակնող անձինք այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների տեսանկյունից»,-ասվում է գրառման մեջ։

«Հայրենիք» կուսակցությունը ՀՀԿ հետ մաս է կազմում «Պատիվ ունեմ» դաշինքին։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները ՀՀ-ում նախատեսված են հունիսի 20-ին։