AM
31 May 2021 - 08:33 AMT

ՀՀ ընտրողների ընդհանուր թիվը 2,581,093 է

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2,581,093 ընտրող, տեղեկացնում է ոստիկանությունը։

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մայիսի 31-ին հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 27-Ա որոշմամբ հաստատված՝ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 28-րդ կետի, և ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի։

Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է մայիսի 31-ին` ընտրություններից 20 օր առաջ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։