AM
31 May 2021 - 14:53 AMT

Փաշինյանը Փարիզ և Բրյուսել կմեկնի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա (Փարիզ) և Բելգիա (Բրյուսել

Հունիսի 1-ին Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Հունիսի 2-ին Բրյուսելում Փաշինյանը կհանդիպի ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։