AM
1 Հունիս 2021 - 09:58 AMT

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել համացանցում շրջանառվող տեսանյութի դեպքով

Ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել համացանցում շրջանառվող տեսանյութի դեպքով, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սոցցանցերում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում ծաղրուծանակի են ենթարկում մի տղամարդու։ Մասնավորապես, ձեռնաշղթայով տղամարդը մերկ շրջում է բաժանմունքում։

Ոստիկանությունից հայտնել են, որ ծառայողական քննության ավարտից հետո հավելյալ տեղեկություն կտրամադրեն։