«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Աբովյանում զոհված զինծառայողների դիերի ոչ պատճաշ պահմանը, դիմելով իշխանություններին հայտարարել է, որ հունիսի 20-ն իրենց դատի օրն է։
«Երեկ արձանագրվեց, որ անգամ զոհված զինծառայողների դիերի ճանաչման և պահման խնդիրը կառավարության վերահսկողությունից դուրս է և վարչապետը ծառայողական քննություն է նշանակել։
Ձեր նշանակած այդ ո՞ր մի ծառայողական քննությամբ է պաշտոնյան պատասխան տվել, որ երեկվա դեպքով պատասխան տա:
Հունիսի 20-ը հիրավի ձեր դատի օրն է»,- ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով տեղեկություններին, պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ կա, որոնք փորձաքննված և նույնականացված են։
Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից:
Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողների կողմից արված տեսանյութը հրապարակվեց Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանից, որտեղ նրանք նշում են, որ «դիերը նեխել են»։






