AM
3 Հունիս 2021 - 09:57 AMT

ԱԳՆ-ն հերքել է փոխնախարարների՝ ազատման դիմում գրելու լուրերը

Արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հերքում եմ: Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- ասել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանն ազատման դիմումներ են գրել: