AM
7 June 2021 - 09:07 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

Հունիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,212-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4463 դեպք կա, այլ պատճառով՝ 1091։

Ապաքինվել է ևս 141 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,504-է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3154:

Հունիսի 6-ին կատարվել է 2448 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,104,999 թեստ է արվել: