AM
7 Հունիս 2021 - 13:29 AMT

Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ արձակուրդում կլինի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում։ Նա համապատասխան որոշում է ստորագրել:

Նրան կփոխարինի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ»,-ասվում է որոշման մեջ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։