AM
10 June 2021 - 14:10 AMT

Ռիքերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն այցելել է Ծիծեռնակաբերդ, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Ռիքերին, գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:

2021թ․ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։