AM
10 Հունիս 2021 - 14:26 AMT

Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է եղել

Հունիսի 10-ին արտակարգ դեպք է եղել Արմավիրի մարզում՝ Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ չի շահագործվում, փլվել է հսկայական 2 բետոնե պանել։

Տուժածներ չկան, դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։

Դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։