Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել։
Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:
2020-ի մայիսի 6-ին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության:






