Համացանցում հայտնվել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Գասպարյանը բողոքում է վարչապետի պաշտոնակատարից և ասում, որ «հանուն պետության ինքը պիտի գնա»։
«Ես մարդկայնորեն էտ պարտությունից հետո նրա կողքին եմ եղել, բայց հանուն պետության ինքը պիտի գնա։ Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն՝ ամենաընկալելի մարդն ես, ամեբարարձր ռեյտինգն ունես։ Իրա հոգեկանը չի դիմանում։ Թող գնա, որ իրավիճակը լիցքաթափվի», – ասել է էջմիածնի քաղաքապետը։
Պապիկյանն ի պատասխան նրան հորդորում է համբերել և մինչև առավոտ ոչինչ չգրել։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։






