Այսօր Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսայնը ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Վլադիմիր Կորոբեյնիկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդել են «Դե-Ֆակտո» գործակալությանը ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում, հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ համագործակցության ներկայիս վիճակը եւ հեռանկարները: