Հուլիսի 1-ից Երևանում կսկսի գործել ոստիկանության պարեկային ծառայությունը։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։
Նա տեղեկացրել է, որ ոչ միայն կադրերն են նոր գործընթացով ընտրվել, այլև կրթական նոր ծրագիր է մշակվել պարեկային ծառայության աշխատակիցների համար, որը 2021-ի հունվարից արդեն գործում է։
Կրթական ծրագրի տևողությունը 5 ամիս է։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։ Ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կլինի 320,000 դրամ (հարկերից հետո՝ 237.400դր):