Հունիսի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 86 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,086-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4492 դեպք կա, այլ պատճառով՝ 1093։
Ապաքինվել է ևս 238 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 215,893 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2607 մարդ:
Հունիսի 17-ին կատարվել է 3613 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,142,332 թեստ է արվել: