Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է փաստաբաններ Արամ Վարդևանյանի ու Էրիկ Ալեքսանյանի բողոքը «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությունը բեկանող որոշումր։
Հունիսի 20-ի առավոտյան Չարչյանն ազատ է արձակվել։
Վերջինս ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին:
Ձերբակալության դեմ էր հանդես եկել Մայր Աթոռը, բժշկական համայնքի մի շարք ներկայացուցիչներ և «Հայաստան» դաշինքը։






