AM
20 June 2021 - 06:14 AMT

Արմեն Սարգսյանը քվեարկել է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա քվեարկել է Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։