Ընթացիկ տարվա աշնանը կայանալիք ներդնողների կոնգրեսի ընթացքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կաջակցի Հայաստան ներդրումների խթանմանը: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Հիլդեգարդ Հաշեկը Հայաստանի վարչապետ Անդրանիիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: ՎԶԵԲ-ը առաջիկայում եւս կնպաստի տնտեսության զարգացմանը ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին, ասել է Հաշեկը: ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերից, նա առանձնացրել է էներգետիկայի, ֆինանսա-բանկային, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտներին առնչվող նախագծերը: