AM
20 June 2021 - 09:56 AMT

Գարեգին Բ․ Միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտմանը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Էջմիածնում մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Քվեարկությանը նրան ուղեկցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Մաղթում ենք, որպեսզի Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովին սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։

Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին», – քվեարկությունից հետո ասել է կաթողիկոսը։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։