«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 19-ին ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին, լռության օրը, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել էր, որ բացահայտվել են ընտրակաշառքի բազմաթիվ դեպքեր և մարդկանց հորդորել էր անպայման մասնակցել ընտրություններին։






