Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի (International Center on Development of Parliamentarism) դիտորդն արձանագրել է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մուտք գործում և շրջում տեղամասային կենտրոններում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իրավապաշտպան Գոհար Մելոյանը։
Նա նշել է, որ ՔՊ ներկայացուցիչները նաև միջադեպ են հրահրել «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի նկատմամբ։
Մելոյանը նաև տեսանյութ է հրապարակել։
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պագամավորի թեկնածու Դավիթ Կարապետյանի կողմից 7/8 տեղամասում իրականացվել է քարոզչություն, ինչն արձանագրել են տեղամասային հանձնաժողովի նախագահն ու երկու անդամը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Կազմված արձանագրությունից պարզ է դառնում, որ Դավիթ Կարապետյանը, մուտք գործելով տեղամաս, ասել է՝ ով կա ՔՊ-ից և ասել. «Դուխներդ տեղը, հաղթելու ենք»։
Երբ հանձնաժողովի նախագահը հորդորել է դուրս գալ տեղամասից, Կարապետյանն ասել է, որ իրեն կարելի է։
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։






