AM
20 Հունիս 2021 - 14:53 AMT

Գյուլբենկյանի բնակիչն իր բնակարանից կրակել է օդ

Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել:

Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ, տեղեկացնում է ոստիկանությունը։

Իրավապահները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հրացանը վերցվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կատարվում է քննություն։