Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Շաքիի ջրվեժի ջրերի սևանալը փաստող սոցցանցերում տարածվող ահազանգերն և տեսանյութերին, հայտարարել է, որ մտահոգվելու կարիք չկա։
«Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ օգտատեր Արմինե Մելիքյանը տեսանյութ էր հրապարակել սևացած ջրով ջրվեժից։