Հունիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,095-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4514 դեպք կա, այլ պատճառով՝ 1099։
Ապաքինվել է ևս 60 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,778 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2704 մարդ:
Հունիսի 29-ին կատարվել է 3711 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,185,002 թեստ է արվել: