Ոչ մի երկիր իրավունք չունի փոխել ԵԽԽՎ մոնիտորիգի խումբը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Եվրոպայի Խորհդրի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը` մեկնաբանելով Ադրբեջանի դժգոհությունը ԵԽԽՎ մոնիտորինգի գործունեության առիթով: Վ. Շվիմերը նշել է, որ մոնիտորինգի խմբի անդամներին նշանակելու կամ հանելու իրավունքը պատկանում է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը բացասական է գնահատել ԵԽԽՎ Ադրբեջանի գծով մոնիտորինգի խմբի անդամ` շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսսի գործունեությունը: Պաշտոնական Բաքվի կարծիքով, Գրոսսի դիրքորոշումը «աչքի է ընկնում միակողմանիությամբ եւ սուբյեկտիվությամբ»: ԵԽԽՎ վերջերս կայացած նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը պահանջել է փոխարինել Գրոսսին մեկ այլ պատգամավորով` մեղադրելով նրան Եվրոպայի Խորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույց պատրատելիս փաստերը աղավաղելու մեջ: