ՀՀ ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է գումարվել: Օրակարգում ընդգրկված է 18 հարց։
Քննարկվելու է 2020թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Օրակարգում են նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր։






