Հունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, տեղեկացնում է քաղաքապետարանը։
«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զգուշացրել է այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: «Եվս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,-հայտարարել էր նա։
Ապամոնտաժման ակտիվ աշխատանքներ են իրականացվել Աջափնյակում։






