Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր:
Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հանձինս նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ:






