Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը, անդրադառնալով խմելու ջրի պղտորման մասին ահազանգերին, հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է:
«Առավոտից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:
Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը:
Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:
Իրավիճակը վերահսկողության տակ է»,-ասվում է գրառման մեջ:






