Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվում է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը»,-ասվում է որոշման մեջ։
Կանոնադրության 33-րդ կետը սահմանում է ԱԻՆ-ին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները։






