AM
6 July 2021 - 12:37 AMT

Eurowings-ը Երևան-Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր կմեկնարկի:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Wizz Air ավիաընկերությունը հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթեր: Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ: