AM
8 Հուլիս 2021 - 09:32 AMT

ԱԱԾ-ն Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետին

ԱԱԾ-ն Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«ԱԱԾ-ն անհասկանալի պատճառներով, ապօրինաբար Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փարամազյանի բնակարանը խուզարկել են։

Հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ նրան բերման էին ենթարկել վկայի կարգավիճակով, սակայն քննիչը փորձել է կասկածանքի շուրջ հարցաքննել։ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և ազատ է արձակվել ՀՔԾ-ից։