AM
8 Հուլիս 2021 - 09:54 AMT

Դատավորները 20-ով կավելանան․ Գործադիրը հավանություն է տվել

Կառավարությունը հավանություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ դատավորների թիվը 20-ով ավելացնելուն։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ասել է, որ նախագծով նախատեսվում է առաջին ատյանի դատարաններում ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր, իսկ Վերաքննիչում՝ 3 դատավոր։

Այս քայլով ներդրվում է միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորների ինստիտուտը, որը քննելու է կալանքի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունները, ձերբակալման օրինաչափության ստուգումը, խուզարկության թույլտվությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս համալրումը թույլ կտա թարմ ուժեր ներգրավել դատական համակարգ՝ «ի վերջո ստանալով մեր երազանքների դատական համակարգը»։

«Սա ամենակարևոր նպատակն է», – ասել է Փաշինյանը:

Նախագիծը ստացել է ՍԴ դրական եզրակացությունը։